Վարդան Մինասյան. Առաջիկա ընկերական խաղերին փորձարկելու ենք նոր տակտիկական սխեմա![]() 25 մայիսի 2012 - 12:35 AMT PanARMENIAN.Net - «Տարեսկզբին երկու խաղ ունեցանք, որոնք նպատակ ունեին նոր խաղացողներ փորձարկելու: Այս երկու ընկերականները կրելու են տակտիկական բնույթ: Մտածել ենք փորձարկել երկու սխեմա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Նրա խոսքով, Հունսատանի և Ղազախստանի ընկերական հանդիպումներից մեկի ժամանակ թիմը կխաղա անցած մրցաշրջանի մարտավարությամբ, իսկ մյուսի` մեկ հենակետային և երկու հարձակվողական կիսապաշտպանով: Անդրադառնալով դարպասապահների խնդրին` Մինասյանն ասաց, որ ով գտնվի լավ մարզավիճակում, նա էլ կհրավիրվի հավաքկան. «Այս պահին Բերեզովսկին և Կասպարովն են լավ վիճակում, այդ իսկ պատճառով նրանք են մասնակցելու այս հավաքին»: Մարզիչը նշեց նաև, որ հրավիրվածներից միայն Վարազդատ Հարոյանի մասնակցությունն է հարցականի տակ, քանի որ պաշտպանը ոտքի թեթև վնասվածք ունի: «Մնացածը, բացի Արաս Օզբիլիսից ու Էդգար Մանուչարյանից, որոնք վնասվածքներ ունեն, կլինեն այս ընկերական խաղերի ժամանակ: Մեր տեսադաշտում է նաև Նորայր Մամեդովը»,- ավելացրեց նա: Հայաստանի հավաքականը մայիսի 30-ի առավոտյան կմեկնի Ավստրիա: Հունաստան-Հայաստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 22:30-ին, Ավստրիայի Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |