Ռայմոն Վերհեյնը լինելու է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստվածության մարզիչը

Ռայմոն Վերհեյնը լինելու է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ֆիզպատրաստվածության մարզիչը

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հոլանդացի մասնագետ Ռայմոն Վերհեյնը արդեն ժամանել է Հայաստան: Մինասյանը ընդգծեց, որ հավաքականում նա լինելու է ֆիզպատրաստվածության մարզիչ:

“Վերհեյնը ստուգելու է ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը, դա սպեցիֆիկ աշխատանք է և հատուկ մաստագետ է պետք դրա համար: Նա նաև կատարելու է մեր և մրցակիցների խաղի վերլուծությունը: Կարծում եմ, նա շատ օգուտ կտա մեզ”,- ասաց Մինասյանը:

Նա նշեց, որ Վերհեյնի հետ բազմիցս խոսել են և քննարկել իրենց աշխատանքը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Հունաստանի ընտրանու հետ ընկերական խաղին կսկսի նախապատրաստվել մայիսի 26-ին ֆուտբոլի ակադեմիայում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---