Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերին նվիրված հուշարձան է բացվել![]() 25 մայիսի 2012 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված քրիստոնյաների ժառանգները՝ հայկական, հունական և ասորական համայնքները հուշարձան են բացել՝ նվիրված 1915-32թթ. թուրքերի կողմից իրագործված եղեռնի զոհերի հիշատակին, հայտնում է Հարավային Ավստրալիայի Հայկական մշակութային ասոցիացիան: Միջոցառումը մեկնարկեց հունական եկեղեցում, որտեղ հավաքվել էին բոլոր երեք համայնքների ներկայացուցիչները, ինչպես նաև ավստրալացի պաշտոնյաներ ու գերագույն իշխանությունների ներկայացուցիչներ: Դրանից հետո, հավաքվածները ուղղվել են դեպի հուշարձան, որտեղ ծաղկեպսակներ են դրել ի հիշատակ Ցեղասպանության զոհերի ու ընթերցել են հատվածներ Աստվածաշնչից: Հարավային Ավստրալիայի Հայկական մշակութային ասոցիացիայի նախագահ Ելենա Հարիսոնն ասաց. «Հուսով եմ, որ այս հուշարձանը սրբություն կդառնա մեր երեք ժողովրդների համար՝ հիշեցնելով մեր նահատակված նախնիների մասին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |