Իսկանդարյան. Շուշիի զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի առավելության մասին պնդումներին

Իսկանդարյան. Շուշիի զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի առավելության մասին պնդումներին

PanARMENIAN.Net - «Ստեփանակերտում ռազմաշքերթն ու նորագույն զինատեսակների ցուցադրությունը ցույց տվեց, որ Արցախի բանակը չի զիջում հակառակորդին»,- հայտարարել է այսօր քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ զորահանդեսը լավ պատասխան էր Ադրբեջանի բանակի գերակայության մասին պնդումներին: Նա փոքր-ինչ հեգնանքով նկատել է, որ Արցախի Պաշտպանության բանակի զինանոցում առկա որոշ զինատեսակներ իրենց գնով հավասար են Հայաստանի բյուջեին, և չնայած դրան, այն ներկա է հայերի մոտ: Եվ դժվար թե կարելի է համարել, որ այդ սպառազինության գումարը Հայաստանը հավաքում է` տնտեսելով ամեն հացի կտորի վրա: Երկրների ռազմական ծախսերում նկատվող դիսբալանսը, իհարկե, կա, բայց այն որոշիչ դեր չի խաղում»,- ընդգծել է քաղաքագետը:

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացավ ռազմական շքերթ` նվիրված ԼՂՀ Պաշտպանության բանակի ձևավորման 20-ամյակին, ինչպես նաև Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67-ամյակին: Շքերթին մասնակցում էին ՊԲ զանազան ստորաբաժանումներ, ցուցադրվում էր ղարաբաղյան բանակի տնօրինության տակ գտնվող նորագույն ռազմական տեխնիկան:

Ելույթ ունենալով ռազմական շքերթի տրիբունայից` Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Շուշիի ազատագրումը «հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն է»:

39  09.05.12 - Շուշիի ազատագրման և ԼՂՀ բանակի կազմավորման 20-ամյակի զորահանդեսը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---