Իրանի ԱԳՆ. Ադրբեջանը մեղավոր է իրանցի ատոմագետ գիտնականների սպանության մեջ![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Կովկաս-2011» միջազգային գիտաժողովում «Զերկալո» ադրբեջանական թերթի տեսաբան Ռաուֆ Միրկադիռովի հայտարարությանն այն մասին, որ Ադրբեջանում իսլամամետ ուժերի ակտիվացումը կապված է Իրանի գործունեության հետ, ինչպես նաև այն մասին, որ այս տարի Ադրբեջանում ընթացող «Եվրատեսիլ» երգի մրցույթը միայն հնարք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, հանդիպմանը ներկա Հայաստանում Իրանի դեսպանը հայտարարեց. «Ադրբեջանի խնդիրը ոչ թե «Եվրատեսիլի» անցկացման, այլ սիոնիստական վարչակարգին օժանդակելու մեջ է, ինչպես նաև իրանցի ատոմագետ գիտնականների սպանության և կրոնով նախանշված վարքի նորմերից շեղվելու մեջ»: Այդ հայտարարությանը Միրկադիռովը պատասխանեց, թե Ադրբեջանը աշխարհիկ պետություն է և շարիաթի նորմերին հետևելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Բացի այդ նա իրանական իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի հանդեպ ցինիկ և երկերեսանի քաղաքականության մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |