Ռուբեն Սաֆրաստյան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար25 մայիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը բացեց դուռը Վրաստանի անդամակցության համար»,-հայտարարել է լրագրողներին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ղեկավարը: Ըստ նրա, չնայած, որ Դաշինքին անդամակցելու ժամկետներ չեն նշվել, նման հավանականության մասին հայտարարվեց: Իրադարձությունների նման շրջադարձը վկայում է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի դերակատարության աճի մասին: Մյուս կողմից, ըստ Սաֆրաստյանի, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Վրաստանի տարածքային խնդիրները մեծ հարցականի տակ են դնում նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Հայտնի է, որ տարածքային խնդիրներ ունեցող երկրների համար մուտքը ՆԱՏՕ փակ է, իսկ Վրաստանը միանգամից երկու խնդիր ունի՝ Աբխազիան ու Հարավային Օսեթիան, որոնց անկախությունը ճանաչել է Ռուսաստանը: Վրաստանը, որը նրանց համարում է իր բաղկացուցիչ մասը, չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին այս ձևաչափով, իսկ ՆԱՏՕ-ի ակտիվությունն այդ հարցում հավասարակշռվում է Ռուսաստանի կողմից, որը հովանավորում է երիտասարդ հանրապետություններին: Չիկագոյում մայիսի 20-21 տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որը նվիրված էր իրավիճակին Աֆղանստանում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |