«Ազատ դեմոկրատները» հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ![]() 25 մայիսի 2012 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Այսօր «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, դեսպանատան Քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի, փոխնախագահ Անուշ Սեդրակյանի, կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանի, կուսակցության մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի հետընտրական զարգացումները, ներքաղաքական իրավիճակը: Խոսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ծրագրերի և նախաձեռնությունների, ինչպես նաև կուսակցության պատգամավորների առաջիկա գործունեության մասին: Երկուստեք կարևորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը, հայտնում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |