Ռուբեն Սաֆրաստյան. ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելու նախագահի որոշումը ճիշտ էր![]() 25 մայիսի 2012 - 16:51 AMT PanARMENIAN.Net - «Չիկագոյում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ էր»,-հայտարարել է այսօր լրագրողներին ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա, դա տրամաբանական ու անհրաժեշտ որոշում էր, քանի որ գագաթաժողովում համատեղ հայտարարություն ընդունվեց, որի դրույթներից մեկում շեշտադրվում էր երկրի տարածքային ամբողջականության դերը: Այդ որոշումը, անշուշտ, առաջին հերթին ուղղված էր Մոլդովայի ու Վրաստանի աջակցությանը, սակայն, բնականաբար, չէր կարող անտեսվել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Բացի այդ, ՆԱՏՕ-ի հայտարարությունը հակասում է ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին, ինչը ևս պայմանավորեց գագաթաժողովին չմասնակցելու նախագահի որոշումը: Չիկագոյում մայիսի 20-21 տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթաժողովը, որը նվիրված էր իրավիճակին Աֆղանստանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |