ՌԴ Պետդուման վավերացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը![]() 25 մայիսի 2012 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է ՀԱՊԿ հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը, հայտնում է Ռոսբալտը: Փաստաթղթում ասվում է, որ ուժերի կազմի, տեղակայման ու կիրառման մասին որոշումը ընդունում է ՀԱՊԿ Խորհուրդը դաշինքի անդամ մեկ կամ մի քան պետությունների դիմումի հիման վրա: Փաստաթղթում ասվում է նաև, որ Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը կոչված են զսպելու մեկ կամ մի քանի երկրների հանդեպ հնարավոր ռազմական հարձակումը՝ ագրեսիան: Միևնույն ժամանակ ՀԱՊԿ անդամ պետություններն ինքնուրույն կապահովեն հատուկ նշանակության ուժերի տեխնիկական ու թիկունքային ապահովումը: Փաստաթուղթը ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ու Տաջիկստանի կողմից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |