Չինաստանում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հանձնաժողովի նիստում![]() 25 մայիսի 2012 - 21:52 AMT PanARMENIAN.Net - 2012թ. մայիսի 21-24-ը Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում (Թաիլանդ) մասնակցեց ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 68-րդ նստաշրջանի աշխատանքներին: Հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները «Կայուն Զարգացման Ծրագրի» (Sustanable Development Program) իրականացման գործընթացում: Նա խոսեց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, աղքատության դեմ պայքարի, գյուղական շրջանների զարգացման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի, միջուկային էներգետիկայի զարգացման, Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի և Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման խնդիրների մասին: Նստաշրջանի ավարտին ընդունվեցին ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործողությունների ծրագրեր նախանշող մի շարք բանաձևեր:
![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |