Երևանի Ժուռնալիստների միության շենքի մոտ բացվել է Լեմվել Վալեսյանի հուշատախտակը

PanARMENIAN.Net - Երևանի Ժուռնալիստների միության շենքի մոտ բացվել է հայտնի մանկավարժ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 1999 թվականից ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմվել Վալեսյանի հուշատախտակը:

Քանդակագործ Սմբատ Մկրտչյանի, ճարտարապետներ Լուսին Մամյանի ու Աշոտ Արշակյանի հեղինակած հուշատախտակի բացման պատիվը վստահվեց ակադեմիկոսի որդուն` Ռուբեն Վալեսյանին և ազգականին:

Միջոցառմանը ներկա էին Լեմվել Վալեսյանի հարազատները, ընկերները, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, մշակույթի ականավոր գործիչներ:

Լենվել Վալեսյանը երկար տարիներ դասախոսել է Երևանի պետական համալսարանում: Եղել է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ: 1971-1977 թվականներին ղեկավարել է Խաչատուր Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական ինստիտուտի տնտեսական աշխարհագրության և աշխարհագրության դասավանդման մեթոդիկայի ամբիոնը, իսկ 1979 թվականի հուլիսի 10-ին նշանակվել է նույն ինստիտուտի ռեկտոր և այդ պաշտոնը վարել է մինչև 1987 թվականը: Լեմվել Վալեսյանը 2010 թվականին 81 տարեկան հասակում կնքեց իր մահկանացուն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---