Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել Բելգիայի հետ

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը ոչ ոքի է խաղացել Բելգիայի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ոչ ոքի՝ 1:1 հաշվով է ավարտել Իտալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարի իր երկրորդ հանդիպումը:

Բելգիայի մինչև 19 տարեկանների հետ խաղում հաշիվը բացել է վան դեր Բրյուգենը 36-րդ րոպեին: Հայաստանի ընտրանուն հաջողվել է անցկացնել պատասխան գնդակը միայն 88-րդ րոպեին: Աչքի է ընկել Հովհաննես Հովհաննիսյանը:

Զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Իտալիա հանդիպումն ավարտվել է իսպանացիների հաղթանակով 2:1 հաշվով: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Իսպանիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի ընտրանին կանցկացնի Իտալիայի իր հասակակիցների հետ մայիսի 28-ին: Իսպանիան կմրցի Բելգիայի հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---