Ֆինլանդիայում կրակոցների արդյունքում մեկ մարդ է զոհվել և ութը տուժել են

Ֆինլանդիայում կրակոցների արդյունքում մեկ մարդ է զոհվել և ութը տուժել են

PanARMENIAN.Net - Ֆիննական Հյուվինկյաա քաղաքում անհայտը կրակ է բացել հրազենից: Մեկ մարդ է զոհվել և ութը տուժել են:

Ինչպես հայտնում է Associated Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, ոճրագործը հեռացել է հանցագործության վայրից:

Մարտի 30-ին նման մի միջադեպ էր եղել Օրիվեսի քաղաքում: 20-ամյա երիտասարդը կրակ էր բացել դպրոցում: Միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել: Այժմ հանցագործը ձերբակալված է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---