Ֆրանսուա Օլանդը բացահայտել է Աֆղանստանից ֆրանսիական զորքերը դուրս բերելու մանրամասները![]() 26 մայիսի 2012 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը բացահայտել է Աֆղանստանից ֆրանսիական զորքերը դուրս բերելու մանրամասները: Ըստ նախագահի, 2000 զինծառայողներ դուրս կբերվեն մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը, սակայն 1400-ը կմնան Աֆղանստանում որպես տեսուչներ ու խորհրդականներ անորոշ ժամանակով, հայտնում է Associated Press-ը: «Աֆղանստանի համար այժմ անկախության ու ինքնուրույնության շրջան է: Ահաբեկիչների կողմից առկա վտանգը չի վերացել, բայց զգալիորեն նվազել է»,-ասել է Օլանդը՝ ելույթ ունենալով ֆրանսիացի զինծառայողների առջև Աֆղանստանի Կապիզա գավառում: «Մենք կշարունակենք մասնակից լինել Աֆղանստանի ճակատագրին, սակայն այլ ձևաչափով»,-ասել է Օլանդը, հայտնում է ՌԲԿ-ն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |