Ալեքսանդր Ցինկեր. ԲՀԿ որոշումը հետաձգում է քաղաքական սակարկությունը մինչև աշուն![]() 26 մայիսի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ցինկերը մեկնաբանել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը կոալիցիային չանդամակցելու մասին: Ուշադրության արժանի է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարության այն հատվածը, որտեղ նա անկեղծորեն հաջողություն ու արգասաբեր աշխատանք է մաղթում նոր կառավարությանը, PanARMENIAN.Net ին է ասել Ալեքսանդր Ցինկերը: «Դա կարող է վկայել այն մասին, որ ցանկանալով պահպանել որոշակի ազդեցությունն ու վարկանիշը ընտրազանգվածի մոտ, ԲՀԿ-ն կդիրքավորի իրեն որպես մեղմ ընդդիմություն՝ սատարելով կառավարությանը մի շարք հարցերում: Սակայն դա միայն մի կողմից, իսկ մյուս կողմից՝ կուսակցությունն իրեն իրավունք է վերապահում մինչ նախագահական ընտրությունները կայացնել սեփական որոշումը: Այսպիսով, ԲՀԿ հայտարարությունը կոալիցիային չմասնակցելու մասին հետաձգում է քաղաքական սակարկությունը մինչև աշուն»,-ասել է քաղաքագետը: Ալեքսանդր Ցինկերը գտնում է, որ ԲՀԿ-ն անհաշտ ընդդիմադիր ուժ չի լինի խորհրդարանում.«Հավանական է, որ բանակցությունները շարունակվեն նաև կոալիցիոն կառավարության ստեղծումից հետո: Եվ եթե ինչ-որ փուլում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն համաձայնության գան միասնական թեկնածուի հարցում, կոալիցիան կարող է ընդլայնվել»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |