Դոնեցկում քննարկել են հայկական եկեղեցու կառուցման հարցը

Դոնեցկում քննարկել են հայկական եկեղեցու կառուցման հարցը

PanARMENIAN.Net -

Մայիսի 25-ին Դոնեցկում կայացավ «Ուկրաինայի հայերի միություն» Հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի խորհրդաժողովը: Միջոցառմանը ներկա էր Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Հայաստանի պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանը, ինչպես նաև Ուկրաինայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, հաղորդում է Analitika.at.ua-ը:

Խորհրդաժողովի մասնակիցները քննարկել են հայ համայնքի և տեղական իշխանության մարմինների փոխգործակցության, եկեղեցու կառուցման, կրթության, տարածաշրջանային համայնքների աշխատանքի օպտիմիզացման հետ կապված և այլ հարցեր:

Բացի այդ, միջոցառմանը տեղի է ունեցել «Հայ-ուկրաինական, հայ-հունգարական, հայ-մոլդավական հարաբերությունների պատմությունը» գրքի շնորհանդեսը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---