Հայաստանում «Եվրատեսիլի» ֆավորիտներ են համարվում Շվեդիան և Ռուսաստանը

Հայաստանում «Եվրատեսիլի» ֆավորիտներ են համարվում Շվեդիան և Ռուսաստանը

PanARMENIAN.Net - Այսօր, մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենա «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ:

Հայաստանում գործող միջազգային բուքմեյքերական ընկերությունները ևս սահմանել են խաղադրույքներ, և երաժշտության հայ սիրահարները կարող են գումար վաստակել` «Եվրատեսիլի» արդյունքները ճիշտ գուշակելով:

«Հայաստանում հիմնականում հավատում են Շվեդիան ներկայաղնող երգչուհի Լորինի հաղթանակին, քանի որ նա է հիմնական ֆավորիտը, ինչպես նաև խաղադրույքներ են կատարում Ռուսաստանի օգտին»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց Vivaro-ի տնօրեն Հարություն Համբարձումյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---