Կուբայում ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով

Կուբայում ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով

PanARMENIAN.Net - Կուբայում ավելի քան 6 հազար մարդ է տարհանվել հորդառատ անձրևների պատճառով: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը` հղում կատարելով տեղական աղբյուրներին:

Երկրի Սանկտի Սպիրիտուս կենտրոնական գավառում տարհանումը սկսվել էր Զազա ջրամբարում` կղզում անհամ ջրի ամենամեծ պահեստում ջրի մակարդակի կտրուկ բարձրացումից հետո:

Վերջին երեք օրվա ընթացքում Սանկտի Սպիրիտուսում տեղումների մակարդակը կազմել է մոտ 900մմ:

Առատ տեղումների պատճառով ջրի տակ են անցել գյուղատնտեսական ունեցվածքներն ու ցածրադիր տարածքները: Երկու հոգի անհետ կորած է համարվում, այդ թվում` Ֆրանսիայի մի քաղաքացի:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---