Ամերիկյան համալսարանը «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» ֆորումի համար տարածք չի տրամադրել![]() 26 մայիսի 2012 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան համալսարանը հրաժարվել է իր շենքում տարածք տրամադրել «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորումի անցկացման համար, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական վնասակար ծրագրի մասին: «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է, որ իրենք համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էին ձեռք բերել «Մանուգյան» դահլիճում նշված միջոցառումը անվճար իրականացնելու մասին։ Ղեկավարությունը, միջոցառումից երկու օր առաջ տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկել է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառումը հանրային էր, նախաձեռնությունը չի սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը: Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել: Քիչ անց` աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի Ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն` արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեքստ ունեցող հարցերի քննարկումը: Փոխարենը համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում: «Առաջանում են հարցադրումներ` արդյո՞ք ձևական բնույթ չեն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները, ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը, ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը` կամայական շահարկումներից խուսափելու համար, արդյո՞ք Հայաստանում ուսանղությունն ունի ազատություններ, ո՞ւմ համար են բուհերը»,- գրում է նախաձեռնությունը` նշելով, որ ֆորումը հետաձգվում է և իրենք մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |