Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը![]() 28 մայիսի 2012 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագուն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 1005 միավորով շարունակում է զբաղեցնել 40-րդ հորիզոնականը: Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 11800 միավորով շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա): Իսպանացի Ռաֆայել Նադալը 10060 միավորով 2-րդ հորիզոնականում է: Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը 9790 միավորով 3-րդ հորիզոնականում է: Նալբանդյանը ներկայումս Փարիզում է և հանդես կգա Ռոլան Գարոսում, որտեղ նրա մրցակիցն է լինելու Ադրիան Ունգուրը (Ռումինիա): Խաղը կկայանա մայիսի 28-ին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |