Facebook-ը չի հրաժարվում իր սմարթֆոնը ստեղծելու փորձից28 մայիսի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Խոշորագույն և ամենահայտնի Facebook սոցկայքն արդեն այս տարի կարտադրի սեփական սմարթֆոն: Այս մասին հաղորդում է «Նյու Յորք Թայմս» պարբերականը` հղելով ընկերության կայքին: Թերթը գրում է, որ Facebook-ի ղեկավարությունը աշխատանքի է վերցրել Apple-ի մի շարք նախկին աշխատողների: Նրանք բոլորն էլ մասնակցել են iPhone և iPad մշակմանը: Facebook-ը սմարթֆոնի ստեղծման մասին տեղեկությունները գաղտնի է պահում, դրանք չի հաստատում, սակայն չի էլ հերքում: Սա ընկերության` նոր ուղղությամբ աշխատանքներ սկսելու, արդեն երրորդ փորձն է. սեփական սմարթֆոն ստեղծելու գաղափարը ծագել է 2010թ, սակայն այն ժամանակ չի հաջողվել նախագիծը կյանքի կոչել: «Նյու Յորք Թայմսի» կարծիքով ընկերության` իր համար նոր ոլորտներում ակտիվությունը, կապված է եկամուտների նոր աղբյուրների որոնման հետ, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը; Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |