Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Սարդարապատ

Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Սարդարապատ

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Սամվել Նիկոյանը, Համայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, հայ նախարարները և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակներ դրել և մասնակցել տոնական միջոցառումներին` նվիրված Առաջին հանրապետության օրվան:

Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---