Յուրի Խաչատուրով. ՀՀ և ԼՂՀ բանակները այժմ պատրաստ են կրկնելու Սարդարապատի հերոսների սխրանքները![]() 28 մայիսի 2012 - 13:12 AMT PanARMENIAN.Net - «Ամենակարևորը միասնությունն է, հավատը սեփական ուժերին և սերը Հայրենիքի նկատմամբ: Այս ամենը կար 1918թ, ուստի այդ հաղթանակը նվաճվեց»,-այս մասին լրագրողներին է հայտարարել գլխավոր շտաբի հրամանատար Յուրի Խաչատուրովը` Սարդարապատի հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Ըստ նրա, ՀՀ և ԼՂՀ բանակները այժմ պատրաստ են կրկնելու Սարդարապատի հերոսների սխրանքները, և անգամ` «շատ ավելին»: Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |