Սերգեյ Շաքարյանց. 1918թ հերոսամարտերը փրկեցին Հայաստաը ոչնչացումից28 մայիսի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում նահանջելը կնշանակեր ողջ ազգի պարտություն»,-այսօր Երևանում Հայաստանի Առաջին հանրապետության օրվան նվիրված մամլո ասուլի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանը: Ըստ նրա, ազգը ոչնչացման եզրին էր, միայն հերոսամարտերը փրկեցին Հայաստանը: Նա ընդգծել է, որ ժողովրդի համար ավելի կարևոր բան չկա, քան հաղթանակը այն թշնամու նկատմամբ, որը փորձում է ոչնչացնել նրան: Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918թ մայիսի 12-28-ին` հայ կանոնավոր զորքերի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջև, Սարդարապատում: Ճակատամարտն ավարտվել է հայերի փայլուն հաղթանակով: Սարդարապատի ճակատամարտը, որը տեղի էր ունենում Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի ազատամարտերի հետ միասին հայ ժողովրդի ազատագրական պակքարի ամենափայլուն էջերից է: Այն ապացուցեց, որ հաջողության գրավականը ազգի միասնության մեջ է: Ամեն տարի մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Հայաստանի Առաջին հանրապետության օրը: 1918թ. մայիսի 28-ին Անդրկովկասի Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության (ԱԺԴՀ) փլուզումից հետո Արևելյան Հայաստանի տարածքում հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը գոյատևեց երկու տարի: 1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարությունը վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի գլխավորությամբ պայմանագիր ստորագրեց բոլշևիկների հետ: Ստեղծվեց Հայկական ԽՍՀ-ն, որը գոյատևեց մինչև ԽՍՀՄ փլուզումը` 1991թ: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը Reuters. Պուտինը համաձայն է բանակցել հրադադարի մասին, բայցև պատրաստ է շարունակել պատերազմը Պուտինը պատրաստ է հրադադարի, եթե ամրագրվի առկա առաջնագիծը |