Աշնակ գյուղում նշվել է ֆիդայիների ոգեկոչման օրը28 մայիսի 2012 - 15:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում մասնակցել է ամեն տարի մայիսի 27–ին նշվող ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։ Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, քաղաքապետն այցել է Գևորգ Չավուշի թանգարան, ծաղիկներ դրել ֆիայապետի զարմիկ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով է Աշնակում ստեղծվել Չաուշի թանգարանը։ Յուրաքանչյուր տարի այս օրը Հայաստանի տարբեր վայրերից մարդիկ Աշնակ են այցելում ոչ միայն նշելու հայ ազգային ազատագրական շարժման հերոս, համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ներկայացուցիչ Գևորգ Չաուշի հիշատակի օրը, այլև մասնակցելու ազատագրական շարժման մասնակից բոլոր ֆիդայիների ոգեկոչման արարողությանը։ Աշնակում նաև համերգային մեծ ծրագիր էր կազմակերպվել, որի ընթացքում մայրաքաղաքից ժամանած հայտնի երգիչներն ու համույթները ներկայացրել են ազգային, հայրենասիրական երգեր ու պարեր։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |