Բակո Սահակյան. Հայաստանի Առաջին Հանրապետությունը երկար չգոյատևեց, բայց կարևոր դաս տվեց գալիք սերունդներին![]() 28 մայիսի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, օր, որն իրականություն դարձրեց հայ ժողովրդի դարավոր երազանքը և հիմք դրեց այսօրվա անկախ պետականության համար: Եվ չնայած երկար չգոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, այնուամենայնիվ մեծ է նրա թողած դասը հետագա սերունդների համար: Արցախյան ազատամարտը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական շարունակությունն էր, որը համախմբեց համայն հայությանը և արձանագրեց փառավոր հաղթանակ: Միասնական ոգու և հավաքական կամքի, արդարության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակ: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է պաշտպանել իր հայրենիքը և կառուցել ազատ ու անկախ պետություն: Ազատությունը, անկախությունն ու ժողովրդավարությունն այսօր էլ թանկ արժեքներ են մեզ համար և հանդիսանում են հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման անբաժանելի մասը: Այս թանկ ու հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ մեր բոլոր քույրերին ու եղբայրներին Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու նորանոր հաղթանակներ` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |