Ճարտարապետ. Փակ շուկայից հետո հաջորդը, երևի, Մատենադարանն ու Օպերան են քանդելու28 մայիսի 2012 - 18:56 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետ Արսեն Կարապետյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր համար Փակ շուկայի` ճարտարապետական արժեք ներկայացնելը քննարկելու խնդիր չէ, քանի որ այն արդեն գրանցված է որպես այդպիսին. «Եթե այն մտնում է հանրապետական նշանակության հուշարձանների ցուցակի մեջ, ապա իրենից հաստատ արժեք ներկայացնում է. այս դեպքում ոչ հարևանների, ոչ էլ ուրիշների կարծիքը հարցնելու անհրաժեշտություն չկա քանդել կամ չքանդելու համար»։ Կարապետյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հնարավոր է վերականգնել շուկայի նախկին ճարտարապետական տեսքը, ասաց. «Ցանկացած կառույց միասնական է ներսից և դրսից, միայն ճակատային հատվածը չի շենքը, շուկայի հիմնական արժեքը հենց իր ներքին տարածությունն է: Եթե լիներ նախագիծ, որով պետք էր ամրացնել, ուժեղացնել, կարգի բերել շուկան, կարելի էր քննարկել, թե ինչ մեթոդով կարելի է կամարը քանդել և նորից վերականգնել»։ Արսեն Կարապետյանն այն կարծիքին է, որ ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունների քանդման միտումը ոչ թե նոր է, այլ արդեն 15 տարի կա. «Որոշ ժամանակ առաջ անհնար էր պատկերացնել, որ կքանդեն Փակ շուկան, հաջորդը, երևի, Մատենադարանն ու Օպերան են լինելու»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |