Ադեմ Լյաիչին վռնդել են Սերբիայի հավաքականից` ազգային օրհներգը չերգելու պատճառով

Ադեմ Լյաիչին վռնդել են Սերբիայի հավաքականից` ազգային օրհներգը չերգելու պատճառով

PanARMENIAN.Net - Սերբիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հավաքականից հեռացրել է կիսապաշտպան Ադեմ Լյաիչին` Իսպանիայի հետ ընկերական խաղից առաջ ազգային օրհներգը երգեուց հրաժարվելու պատճառով:

2012թ մայիսի 21-ից ազգային հավաքականը գլխավորող Սինիշա Միխայլովիչը ֆուտբոլիստների հետ վարքի վերաբերյալ պայմանագիր է կնքել, որի կետերից մեկը ազգային օրհներգը կատարելն է:

Ադեմ Լյաիչը այդ քայլը բացատրել է սեփական պատճառներով. նա էթնիկ բոսնիացի է: Սերբիայի ֆուտբոլային միության հաղորդագրությունում նշվում է, որ եթե Լյաիչը հետագայում համաձայնի կատարել ազգային օրհներգը, կարող է հնարավորություն ստանալ վերադառնալ ազգային հավաքական:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---