Գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը

Գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը

PanARMENIAN.Net - ՊԵԿ-հարկ վճարող on line շփումը խրախուսելու նպատակով կոմիտեում գործարկվել են հարկային և մաքսային ծառայությունների պաշտոնական կայքէջերը` լիովին թարմացված տարբերակով, ինչը միտված է ՊԵԿ-գործարար շփումը նվազեցնելուն և գործարարի հարմարավետությանը: ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նոր կայքերը այցելուներին ներկայանալու են ամբողջովին թարմացված և հարստացված տեղեկատվությամբ, հարմարավետ և մատչելի ինտերֆեյսով, ժամանակակից չափանիշներին համապատասխան տեխնիկական և դիզայներական լուծումներով, ցանկացած բնույթի տեղեկատվության արագ հասանելիությամբ:

Ներդրվել են նաև մի շարք նորամուծություններ, դրանցից մեկը կայքում զետեղված տեղեկատվության դասակարգումն է ըստ օգտվողների խմբերի: Հարկային ծառայության կայքի նորամուծություններից է հարկային օրացույցի և նրա ժամանակակից էլեկտրոնային ծանուցման ծառայությունը, ինչը հնարավորություն է տալիս գրանցվել և պարբերաբար ստանալ ծանուցումներ՝ հարկերի, տուրքերի, վճարների, դրանց վճարման և հաշվետվությունների ներկայացման ժամանակահատվածների վերաբերյալ: Ամբողջովին փոխվել է «Հարկային օրենսդրություն» բաժնի կառուցվածքը:

Ներկայացված են նաև հարկային և մաքսային ծառայությունների հետ առնչվող գերատեսչական և օրենսդրական ակտերը: Կայքում ավելացվել է հարկ վճարող-ՊԵԿ անմիջական կապի հաստատման հնարավորություն՝ ըստ հարկատուի գործունեության կազմակերպա-իրավական տեսակի:

Իսկ մաքսային ծառայության կայքի նորամուծությունը «Ներքին տարանցման փնտրման համակարգ»-ն է, ինչի շնորհիվ տնտեսվարողն արագ և հստակ կարող է տեղեկատվություն ստանալ՝ վերջին 10 օրում ցամաքային փոխադրամիջոցներով ներմուծված ապրանքների վերաբերյալ: Կայքում երևում է ՀՀ բոլոր ցամաքային մաքսային կետերում կատարված վերջին 20 փոխադրման ամփոփագրերի գրանցման ժամային պարբերականությունը: Ներդրված էլեկտրոնային փոստային առաքման ծառայության շնորհիվ էլ այցելուն կարող է տեղեկացված լինել հարկային դաշտի վերջին նորություններին:

Երկու կայքէջերում լրահոսը ներկայանում է նոր ձևաչափով` RSS ֆորմատով` հատուկ նախատեսված կայքի նորությունների, հայտարարությունների և թարմացումների տրամադրման համար: Ամենամեծ առավելությունն այն է, որ կարելի է մեկ պատուհանի մեջ տեսնել կայքում կատարված բոլոր թարմացումները`հենց թարմացման պահին: Երկու կայքերում էլ նորույթ է ինտերակտիվ քարտեզը, որն ըստ մարզերի տեղեկատվություն է ներկայացնում ինչպես տարածքային հարկային տեսչությունների վերաբերյալ, այնպես էլ մաքսատների ու մաքսակետերի վերաբերյալ: Նորամուծությունների արդյունքում այցելուները կարող են կայքում զետեղված տեղեկատվությամբ կիսվել(share) նաև սոցիալական ցանցերում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---