Գայանե Առուստամյանը չի հավատում, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր ուժ է![]() 29 մայիսի 2012 - 16:12 AMT PanARMENIAN.Net - ՀԱԿ անդամ Գայանե Առուստամյանը հայտարարել է, թե հակված չէ ընկալելու ԲՀԿ-ն որպես ընդդիմադիր ուժ: Ըստ նրա, ԲՀԿ-ն պետք է ապացուցի, որ իր հայտարարությունները ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին և պայքարը ընտրախախտումների դեմ ընտրությունների ժամանակ ֆիկցիա չեն, և կուսակցությունն այդ նպատակով պետք է համագործակցի ՀԱԿ և այլ ընդդիմադիր ուժերի հետ: «Բարգավաճ Հայաստանը» պետք է ապացուցի, որ այս անգամ իրոք «նրա խոսքը գործ է» և որ սա խաղ չէ և չի ծառայում սեփական շահերի սպասարկմանն ու սեփական ունեցվածքի պահպանմանը»,-ասել է նա: Գայանե Առուստամյանը նաև նորմալ է համարել ՀԱԿ ու ԲՀԿ համագործակցությունն ընտրություններից առաջ՝ նշելով, որ քաղաքական պայքարում նորմալ է դաշնակիցներ որոնելը և դա արվել է բարի նպատակով՝ երկրում առկա վիճակը շտկելու ձգտումով: Նա նշել է նաև, որ ՀԱԿ-ը կայուն ընտրազանգված ունի, որը եթե նվազում էլ է, ապա արտագաղթողների հաշվին: Ինչ վերաբերում է նրան, թե որքանով ԲՀԿ-ի կոալիցիային չանդամակցելը կարող է կապված լինել 2013թ. նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը սատարելու մտադրության հետ, ապա Առուստամյանը ոչինչ չի բացառել՝ հայտարարելով, որ անհնար է համարում Քոչարյանի վերադարձը: Ըստ նրա, եթե ԲՀԿ-ն իրոք մտադիր է սատարել ընտրություններում Քոչարյանին, ապա նշանակում է, նա կմիանա «դատարկ թմբուկներին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |