Հունիսի 1-ին Աբրահամեան արվեստի կենտրոնում կբացվի մանկական ցուցահանդես

Հունիսի 1-ին Աբրահամեան արվեստի կենտրոնում կբացվի մանկական ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Աբրահամեան արվեստի կենտրոնում բացվելու է Ծաղկող տաղանդ խորագիրը կրող ցուցահանդեսը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ցուցահանդեսին մասնակցելու են Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայանների անվան Հայորդաց տան, Զեյթունի Մինաս Ավետիսյանի անվան կերպատվեստի դպրոցի, Սիսիանի Զաքար Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոցի և Պռոշյանի Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցի սաների հիսունից ավելի աշխատանքներ:

Ինչպես հայտնում է կենտրոնի մամլո ծառայությունը, ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել տաղանդավոր երեխաների աշխատանքները, այդ միջոցով մեր սերն ու խրախուսանքը արտահայտել նրանց` վաղվա օրը կերտողներին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---