Ավստրիացի գիտնականները վիճակագրական մոդել են մշակել, որի օգնությամբ որոշել են EURO-2012-ի հաղթողին

Ավստրիացի գիտնականները վիճակագրական մոդել են մշակել, որի օգնությամբ որոշել են EURO-2012-ի հաղթողին

PanARMENIAN.Net - Ավստրիացի գիտնականները վիճակագրական մոդել են մշակել, որի օգնությամբ որոշել են ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության հաղթողին:

«Գոյություն ունեն բուքմեյքերներ, գուշակ-կենդանիներ, վերջապես, մաթեմատիկոսներ կամ ավելի ճիշտ` փորձագետ-վիճակագիրներ: Նրանք բոլորը սեփական մեթոդների շնորհիվ արդեն գիտեն, թե ինչպիսին է լինելու Եվրոպայի ֆուտբոլի առաջիկա մրցաշարի արդյունքը»,- գրում է Corriere della Sera հրատարակությունը: Ինչպես պնդում են Ինսբրուքի համալսարանի գիտնականները, EURO-ի հաղթող կճանաչվի Իսպանիան: Նույն այդ գիտնականները ճիշտ են գուշակել աշխարհի առաջնության հաղթողին, իսկ չորս տարի առաջ ճշգրիտ կանխատեսել են Ավստրիայում և Շվեյցարիայում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:

«EURO-2012-ում Իսպանիայի հաղթելու հավանականությունը 25,8% է: Եզրափակչում նա առավելության կհասնի Գերմանիայի հանդեպ»,- հայտնում է Ինսբրուքի համալսարանի վիճակագրության պրոֆեսոր Ահիմ Ցայլայսը: Նրան օժանդակում են գործընկերները Վիեննայի էկոնոմիկայի և ֆինանսների համալսարանից: Նրանք հիմնվում են իրենց կողմից մշակված Buchmacher-Konsensus-Modell վիճակագրական մոդելի վրա, որում հաշվի են առնում 23 առաջատար բուքմեյքերական օնլայն գրասենյակների տվյալները»,- հաղորդում է հոդվածի հեղինակը:

Կանխատեսումների համաձայն` երրորդ և չորրորդ տեղերը կզբաղեցնեն Հոլանդիան և Մեծ Բրիտանիան:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---