Էդվարդ Նալբանդյանն ու բարոնուհի Քոքսը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունները![]() 29 մայիսի 2012 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Ողջունելով բարոնուհուն` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց տարիներ ի վեր Քերոլայն Քոքսի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին ու Արցախին, նրա կողմից ծավալած մարդասիրական գործունեությունը եւ երախտագիտություն հայտնեց բարոնուհուն իր հայանպաստ գործունեության համար: Բարոնուհի Քոքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը ի նպաստ հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդման: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Քերոլայն Քոքսի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |