Բրիտանական աճուրդներում վաճառվել է Այվազովսկու երկու նկար![]() 29 մայիսի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի աճուրդներում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու երկու կտավ: MacDougall աճուրդի տանը մայիսի 27-ին ծովանկարչի «Ջիբրալթարը գիշերով» կտավը (58.5 x 87 սմ) վաճառվել է 385.900 անգլիական ֆունտ ստեռլինգով: Այն թվագրվում է 1844 թ-ով: Այվազովսկու մեկ այլ նկար` յուղաներկով տախտակի վրա արված «Ձմեռային լանդշաֆտը» (22 x17 սմ) աճուրդի էր դրված Sotheby’s աճուրդի տանը: Այն վաճառվել է 277.250 անգլիական ֆունտ ստեռլինգով: Այն թվագրվում է 1876 թ-ով: Հայազգի ծովանկարչի աշխատանքները հաճախ են վաճառվում աշխարհի հեղինակավոր աճուրդի տներում: Ապրիլի 24-ին վաճառվեց «Տեսարան Կոստանդնուպոլսից և Բոսֆորից» կտավը, հունվարի 27-ին` «Նավը ծովում» նկարը: Նկարչի` աճուրդի դրվող համարյա բոլոր նկարները գտնում են իրենց տերերին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |