ՌԴ նախագահի օգնականը ամերիկյան դեսպանին խորհուրդ է տվել ավելի «դիվանագետ» լինել![]() 29 մայիսի 2012 - 19:26 AMT PanARMENIAN.Net - «Դեսպանները պետք է դիվանագետ լինեն»,- լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ի պատասխան Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի սուր արտահայտությունները մեկնաբանելու խնդրանքին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ընդ որում նա խոստովանել է. «Ես ինքս ԱՄՆ-ում դեսպան եմ եղել գրեթե 10 տարի և բոլորովին չէի ուզենա մեկնաբանել պաշտոնակցիս խոսքերը»: Այնուամենայնիվ, Ուշակովը նշել է, որ «երկու երկրների ղեկավարությունն ամենակառուցողական փոխգործակցության է տրամադրված: Դեսպանները պետք է նույնպիսի ոգով գործեն, դեսպանները չպետք է խախտեն ներդաշնակությունը սեփական ղեկավարության աշխատանքում»: Անցյալ շաբաթ ամերիկյան դեսպանը, ելույթ ունենալով Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի ուսանողների առջև, հայտնել է, որ Ռուսաստանը կաշառել է Ղրղզստանին, որպեսզի վերջինս հետ կանչի իր որոշումը իր տարածքում «Մանաս» ամերիկյան ռազմակայանի տեղակայման մասին: ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի նման խոսքերն առաջ էին բերել Ռուսաստանի ԱԳՆ քննադատական արձագանքը: Մաքֆոլն իր հերթին արձագանքել է քննադատությանը` բացատրելով, որ ինքը շարունակում է յուրացնել «դիվանագիտական լեզվի արվեստը»: «Ես շարունակում եմ ուսումնասիրել ավելի դիվանագիտորեն խոսելու արվեստը»,- գրել է նա Twitter-ում իր միկրոբլոգում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |