Իրանի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, գտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ը![]() 29 մայիսի 2012 - 20:38 AMT PanARMENIAN.Net - Իրանի հանդեպ ԱՄՆ ներմուծած միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին, գտնում է Ռուսաստանը: Ինչպես հաղորդում է РБК.ру-ն, այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Օգտվելով համաշխարհային առևտրի հիմնական արժույթ թողարկողի իր դիրքից` Միացյալ Նահանգները, ըստ էության, չարաշահում են դոլարի կարգավիճակը` կազմակերպելով Թեհրանի առևտրադրամային արգելափակումը: Դա բացահայտ շանտաժ է` ընդհուպ մինչև Իրանի հետ կապերը չխզած օտարերկրյա գործարարներին մուտքը Ամերիկա արգելելը»,- ասել է Լուկաշևիչը: Նա նաև համոզմունք է հայտնել Իրանի վրա չափից ավելի ճնշման անարդյունավետության վերաբերյալ, ինչը «միայն փակուղի է տանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրադրությունը», և անընդունելի է անվանել այլ պետություններից իրավաբանական և ֆիզիկական անձանց վրա պատժամիջոցների տարածումը: Մայիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նոր տնտեսական պատժամիջոցներ է ներմուծել Իրանի հանդեպ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |