Սերգեյ Լավրովը Քոֆի Աննանի հետ քննարկել է ողբերգությունը Հուլա սիրիական քաղաքում![]() 29 մայիսի 2012 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի երեկոյան Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի առաքելության ղեկավար Քոֆի Աննանի հետ հեռախոսազրույցում խորին մտահոգություն է հայտնել Հուլա սիրիական քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը: «Նախարարն ընդգծել է, որ բոլոր սիրիական կողմերը պետք է անհապաղ հրաժարվեն բռնությունից ապագայում նման միջադեպերը կանխելու նպատակով: Ներկա փուլում հարկավոր է Սիրիայում իրադրության ուսումնասիրման ՄԱԿ-ի առաքելության հովանու ներքո կատարվածի բոլոր հանգամանքների օբյեկտիվ և անաչառ հետաքննություն կատարել… Աննանը հաստատել է աշխատանքը շարունակելու իր տրամադրվածությունը և երախտագիտություն հայտնել ռուսական կողմին իր ջանքերին մշտապես աջակցելու համար»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |