ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐՆ ՈՒ ՀՈՒՅՆԵՐԸ ՀՈՒՍԱԽԱԲՎԱԾ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ13 հուլիսի 2004 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՀԴՀ) եւ Ամերիկայի Հելլինիստիկայի ինստիտուտը (ԱՀԻ) իրենց հուսախաբությունն են հայտնել Ջորջ Բուշի հայտարարության առնչությամբ, որով նա դրվատել էր Թուրքիայի վերաբերմունքն ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ Եվրամիությանը կոչ արել ընդունել Թուրքիային իր շարքերը: ԱՀԴՀ-ի ատենապետ Քեն Խաչիկյանը եւ ԱՀԻ-ի նախագահ Ջին Ռոսիդեսը ԱՄՆ նախագահին հղած նամակում նշել են, որ «Թուրքիան ո՛չ աշխարհիկ եւ ո՛չ էլ ժողովրդավարական երկիր է եւ տարածաշրջանի երկրների համար կարող է միայն բացասական օրինակ հանդիսանալ: Անցած 150 տարվա ընթացքում թուրքական կառավարություններն աչքի են ընկել իրենց քաղաքացիների հանդեպ ցուցաբերած բռնարարքներով, ժողովրդավարական կարգերի անտեսումով եւ հարեւան երկրների նկատմամբ հարձակողական մոտեցմամբ: Հատկապես այդ ժամանակահատվածում Թուրքիան ցեղասպանություն կազմակերպեց իր տարածքում փոքրամասնություն կազմող հայերի նկատմամբ, ջարդ կազմակերպեց եւ գաղթի ենթարկեց պոնատացիներին ու հույներին, ուրացավ իր քուրդ բնակչության գոյությունը եւ արգելեց քրիստոնեական ծեսերը երկրում»: Նամակի հեղինակների խոսքերով` ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը չի վայելում երկրի այն քաղաքացիների աջակցությունը, ովքեր գիտակցում են, որ թուրքական կառավարությունը շատ հեռու է ժողովրդվարության եւ մարդու իրավունքների նույնիսկ նվազագույն միջազգային պահանջների կատարելուց: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |