Փակ շուկայի մետաղյա դուռը «Երրորդ մասի» պահեստներից մեկում է30 մայիսի 2012 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Փակ շուկայի մետաղյա դուռը հանվել է մեկ ամիս առաջ և ներկայումս գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի պահեստամասերից մեկում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը։ «Ես զանգահարել եմ շինարարներին և հարցրել` արդյոք մետաղյա դուռը հանել են, որովհետև ես դա տեսել էի։ Իրենք պատասխանեցին, որ այո, հանել են և համարակալել են։ Հարցրել եմ, թե ինչու են առանց ինձ զգուշացնելու հանել և ասել եմ, որ նախ ինքս եմ ուզում տեսնել, թե ինչ վիճակում է այն ապամոնտաժվել և ինչ վիճակում է ապամոնտաժումից հետո»,–հաղորդեց Կարո Այվազյանը։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում արդեն մի քանի օր է մեծ տարածում են գտել նկարներ, որտեղ փակ շուկայի մետաղյա դուռը հանված է։ Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի խոսքով, մետաղյա դուռը նախագծված է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի կողմից։ Այն ամբողջությամբ կրկնում է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի Մակարավանքի եկեղեցու խորանի տակ գտնվող զարդանախշերը։ «Մետաղյա դուռը շուկայի ամենակարևոր էլեմենտներից մեկն է, որը տեղում չի, և եթե մշակույթի նախախարությունը դրա վերանորոգման համար թույլտվություն չի տվել, նշանակում է այն գողացվել է»,–ասաց ճարտարապետը։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը |