Կոնստանտին Զատուլին. Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, սեպտեմբերի 7-ին պետական այցով ժամանի Հայաստան 30 մայիսի 2012 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, սեպտեմբերի 7-ին պետական այցով ժամանի Հայաստան: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: «Կարծում եմ` առաջիկայում կորոշվի պետական այցի ժամկետը: Նման հրավեր, որքանով, տեղյակ եմ, հայկական կողմն արել է նախագահ Վլադիմիր Պուտինին: Չգիտեմ, արդյոք սարսափելի գաղտնիք եմ բացում, թե ոչ, սակայն համաձայն իմ ունեցած տեղեկությունների, խոսքը սեպտեմբերի 7-ին, ՀԱՊԿ զորավարժանքի ընթացքում Հայաստան կատարելիք այցի մասին է»,-հայտարարել է նա: Ընդ որում, Զատուլինը նկատել է, որ «չնայած ՀԱՊԿ-ն ընտրել է խորհրդանշական, սակայն պետական այցերի տեսանկյունից ոչ հարմար օր», քանի որ այդ օրը նշվելու է Բորոդինոյի ճակատամարտի 200-ամյակը: Ըստ նրա, եթե այդ օրը Բորոդինոյի դաշտում նախատեսված լինեն հանդիսավոր արարողություններ, ապա դժվար թե Վլադիմիր Պուտինը կարողանա այցելել Հայաստան, հիշեցնելով, որ Բորոդինոյի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությունների ժամանակ կայսր Նիկոլայ 2-րդը ողջ օրը ներկա էր տոնակատարություններին: Սակայն Զատուլինը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան կկայանա: «Կարծում եմ այդ աշխատանքներն արդեն սկսվել են և դրանք բարեհաջող կերպով կավարտվեն, և Վլադիմիր Վլադիմիրովիչը, արդեն որպես նախագահ, կայցելի Հայաստան, որի նկատմամբ, որքանով տեղյակ եմ, շատ ջերմ զգացմունքներ է տածում»,-ընդգծել է նա: Զատուլինը նաև հավելել է, որ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև շատ վաղեմի և լավ հարաբերություններ են, և որ ՀՀ նախագահը ջերմ հարաբերությունների մեջ է նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովի հետ: Նրանք միասին աշխատել են` Լինելով Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |