ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՏՎԵԼ ԵՆ ՏԱՍՆՅԱԿ ԾԱՌԵՐ ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում` Իսահակյանի փողոցին հարող կանաչ գոտում հատվել են շուրջ տասնյակ ծառեր: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այդ տեղամասում նախատեսվում է կառուցել զվարճությունների հաստատություն, որը պատկանում է Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեության նախարար Հովիկ Աբրահամյանին: Չնայած մայրաքաղաքի լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների ահազանգերին մայրաքաղաքի քաղաքապետարան, Կենտրոն համայնք եւ Հայաստանի բնապահպանության նախարարություն` ծառահատումից չի հաջողվել խուսափել: Ինչպես գործակալությանն է հաղորդել Կենտրոն համայնքի կանաչապատման բաժնի պետը, շինարարությունն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---