Գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը երկրորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն![]() 30 մայիսի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) երկրորդ անգամ անընդմեջ դարձել է աշխարհի չեմպիոն: Անանդը աշխարհի չեմպիոնի կոչման համար արագ շախմատի լրացուցիչ պարտիայում 2,5:1,5 հաշվով հաղթել է Բորիս Գելֆանդին (Իսրայել): 3 արագ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի, երկրորդ պարտիայում Անանդը սպիտակներով կարողացավ հաղթանակ տանել ու պաշտպանել տիտղոսը: Առաջիկա երկու տարիներին աշխարհի չեմպիոնի տիտղոսը կրկին կկրի հնդիկ շախմատիստը: Մինչ այդ դասական շախմատի 12 պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի՝ 6:6: Մրցախաղի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 մլն դոլար, որի 60 տոկոսը կստանա Անանդը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |