Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն կշարունակի այլընտրանք լինել գործող իշխանություններին

Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն կշարունակի այլընտրանք լինել գործող իշխանություններին

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանը պատմել է լրագրողներին, թե ինչպես է գործելու կուսակցությունը նորընտիր խորհրդարանում: «ԲՀԿ-ն կշարունակի այլընտրանք լինել գործող իշխանություններին, կշարունակի այլընտրանք լինել քաղաքական մեծամասնությանը, մենք փորձելու ենք իրականացնել մեր ծրագրերը»,- հայտարարել է նա մանդատների հանձնման արարողության ժամանակ:

Ըստ նրա, եթե կուսակցությունը համարի, որ խորհրդարան ներկայացվող օրինագծերը բխում են ժողովրդի շահերից, կողմ կքվեարկի, հակառակ դեպքում՝ դեմ կլինի: «Ինչպես արդեն ասվել է, մենք ճիշտը ճիշտ ենք անվանելու, սուտը՝ սուտ և փորձելու ենք իրական փոփոխություններ մտցնել մեր հասարակության մեջ»:

«Նախընտրական արշավի ժամանակ ԲՀԿ-ն խոսում էր իսկական փոփոխությունների մասին, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական: Մենք խոստումներ ենք տվել ժողովրդին, խոսել ենք ծրագրերի մասին և խորհրդարանում հետևողականորեն կյանքի ենք կոչելու դրանք»,-ասել է Օսկանյանը:

Օսկանյանն ասել է նաև, թե կուսակցությունում չեն կարծում, թե հետապնդումներ կլինեն կոալիցիային չանդամակցելու համար և մտավախություն չունեն, որ կկրկնեն ՕԵԿ-ի ճակատագիրը, երբ վերջինս դուրս եկավ կոալիցիայից 2006թ.:

Երբ 2006թ. ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, կուսակցությունը լքեցին գործարար պատգամավորները, ինչպես նաև կուսակցության անդամ նախարարները: Ինչպես հայտնում էին որոշ հայկական ԶԼՄ-ներ, դա եղավ ՀՀԿ կողմից կուսակցության վրա ճնշման հետևանք:

17  30.05.12 - ԱԺ պատգամավորներին մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---