Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ միշտ էլ ակտիվ պատգամավոր է եղել![]() 30 մայիսի 2012 - 20:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր իր մանդատը ստանալուց հետո պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք ինքը գոհ է նոր խորհրդարանից, ասաց. «Նոր խորհրդարանից ես չպետք է գոհ լինեմ, ժողովուրդը պետք է գոհ լինի: Եթե ՀՀԿ-ն մեծամասնություն է դարձել ԱԺ-ում, նշանակում է ժողովուրդը գոհ է»: Հարցին, թե 5-րդ գումարման ԱԺ-ում պատրաստվում է արդյոք ակտիվ գործունեություն ծավալել որպես պատգամավոր, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ ինքը միշտ էլ ակտիվ պատգամավոր է եղել, իսկ լրագրողների առարկությանը, թե ինքը ամենաշատը բացակայած պատգամավորներից է եղել նախկին ԱԺ-ում, պատգամավորն ասաց. «Ես իմ պատգամավորական գործունեությունը նաև արտապատգամավորական գործունեությամբ եմ ծավալել, պարտադիր չէ հենց դահլիճում լինել»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |