Փաշազադեն որոշել է ղարաբաղյան կարգավորման վրա դարձնել հոգևորականության ուշադրությունը![]() 30 մայիսի 2012 - 21:22 AMT PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության հոգևոր առաջնորդ, շեյխուլիսլամը «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է միջկրոնական երկխոսության մեջ», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Նպատակահարմար եմ համարում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել ոչ միայն միջպետական բանակցությունների ժամանակ, այլև միջկրոնական երկխոսության մակարդակով»,- ասել է Փաշազադեն չորեքշաբթի օրը` ելույթ ունենալով Աստանայում համաշխարհային և ավանդական կրոնների IV համագումարում: Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի խնդիրը խոչընդոտում է ողջ կովկասյան տարածաշրջանի զարգացմանը: «Պետությունների ղեկավարները միջազգային միջնորդությամբ շարունակում են բանակցային գործընթացն այդ երկարաձգված հակամարտության շուրջ, բայց այդ բանակցային գործընթացի հաջողության համար կառուցողական ոգի է անհրաժեշտ նաև միջկրոնական հաղորդակցության մեջ»,- ասել է Փաշազադեն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |