Հովիկ Աբրահամյանը ՀՀ ԱԺ նոր խոսնակ կդառնա, իսկ Էդուարդ Շարմազանովն ու Հերմինե Նաղդալյանը` փոխխոսնակներ30 մայիսի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Ինչպես լրագրողներին է հաղորդել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստերի ավարտից հետո, կուսակցությունը որոշել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունն առաջադրել Ազգային Ժողովի խոսնակի պաշտոնին: Նրա խոսքով` նիստի ընթացքում նախագահը շնորհակալություն է հայտնել Սամվել Նիկոյանին խորհրդարանի խոսնակի պաշտոնում կատարած աշխատանքի համար: Շարմազանովը հավելել է նաև, որ ՀՀԿ-ն փոխխոսնակի պաշտոնին կառաջադրի իր և Հերմինե Նաղդալյանի (ՀՀԿ) թեկնածությունը` «հաշվի առնելով նրա խորհրդարանական հարուստ փորձն ու գենդերային սկզբունքը»: Շարմազանովն ընդգծել է, որ բոլոր թեկնածություններն առաջարկվել են անձամբ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի կողմից և ընդունվել միաձայն: Շարմազանովը հաղորդել է նաև, որ ՀՀԿ ունեցած վեց մշտական խորհրդարանական հանձնաժողովներից բացի, որոնք նախագահները նույնը կմնան, ՀՀԿ-ին կանցնեն ևս երկուսը` արտաքին կապերի, որը կգլխավորի Արտակ Զաքարյանը, և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի` մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |