Նոր վարչապետը դեռևս նշանակված չէ, սակայն փոփոխություններ ակնկալել չարժե, գտնում է Շարմազանովը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը դեռևս չի կողմնորոշվել նոր վարչապետի հարցում, սակայն, ՀՀԿ-ից պատգամավոր Էդուարդ Շարմազանովի կարծիքով, չարժե փոփոխություններ ակնկալել: Նման հայտարարությամբ Շարմազանովը լրագրողների առջև հանդես է եկել Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահությամբ կուսակցության Խորհրդի և Գործադիր մարմնի նիստերի ավարտից հետո: Շարմազանովի խոսքով` այսօրվա նիստում կուսակցությունը չի քննարկել կադրային նշանակումները կառավարությունում: Սակայն, նրա խոսքով, լուրջ տեղափոխություններ կառավարությունում չեն սպասվում: Լրագրողների այն հարցին, թե արդյոք Տիգրան Սարգսյանը կարող է չդառնալ նոր վարչապետ, Շարմազանովը նշել է, որ իր անձնական կարծիքով` վարչապետի փոփոխություն տեղի չի ունենա: Շարմազանովի խոսքով` համաձայն օրենքի` դեռևս ժամանակ կա ապագա կառավարության կազմը որոշելու համար, և ՀՀԿ-ն կքննարկի ու կլուծի այդ հարցն իր Գործադիր մարմնի առաջիկա նիստերում: Շարմազանովը հաղորդել է միայն, որ Սամվել Նիկոյանը խորհրդարանից աշխատանքի կանցնի գործադիր իշխանությունում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |