«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանը Քլինթոնի այցի օրը կմեկնի Բրյուսել![]() 31 մայիսի 2012 - 09:23 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ դիվանագիտական աղբյուրներից իրենց հայտնի է դարձել՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 4-ին կմեկնի Բրյուսել: «Ճիշտ այն օրը, երբ Հայաստան է ժամանելու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Թե որն է ՀՀ վարչապետի մեկնումի նպատակը, և այն ինչ կապ ունի պետքարտուղարի այցի հետ, դժվար է միանշանակ ասել, բայց փաստ է, որ ըստ նախատեսված ծրագրի` Քլինթոնը «Հայաստանում հանդիպելու է Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»: Պետքարտուղարը կտեսնի նաև Հայաստանում հասարակական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչների»,- գրում է պարբերականը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |