ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԼԻՏՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Հուլիսի 17-ից մինչեւ օգոստոսի 5-ը Լիտվայում, ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, կկայանան «Resceur-Medceur 2004» միջազգային զորավարժությունները: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը, զորավարժությունների ընթացքում կկատարելագործվեն փոխգործակցության հմտությունները, բնակչությանը բժշկական օգնության ցուցաբերումը եւ այլն: Զորավարժություններին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Վրաստանի, Լատվիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ,Ուզբեկստանի,Ուկրաինայի, Խորվաթիայի եւ Էստոնիայի զինվորականները:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---