«Հրապարակ». Սամվել Նիկոյանին կտրվի քաղաքաշինության կամ կապի և տրանսպորտի նախարարի պորտֆելը

«Հրապարակ». Սամվել Նիկոյանին կտրվի քաղաքաշինության կամ կապի և տրանսպորտի նախարարի պորտֆելը

PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ շատերն էին սպասում, թե ինչպես է դասավորվելու ԱԺ այլևս նախկին նախագահ Սամվել Նիկոյանի ճակատագիրը: «Հայտնի էր, որ նա չի ցանկանում շարունակել աշխատանքը պառլամենտում: Ի դեպ, պաշտոնավարման վերջին պահին նրան էր այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ինչը հետաքրքիր է Հիլարի Քլինտոնի սպասվելիք այցի ֆոնին: Նույն օրը, ըստ լավատեղյակների, Նիկոյանը եղել է նաև Սերժ Սարգսյանի մոտ:

Հանդիպման արդյունքներն իրենց ուշացնել չեն տվել. երեկ երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանն ասել է, որ Նիկոյանին տեսնում է այլ ոլորտում: Չնայած պնդումներին, թե Նիկոյանը կղեկավարի բնապահպանության նախարարությունը, ՀՀԿ աղբյուրները տեղեկացնում են, որ Արամ Հարությունյանը կմնա իր պաշտոնում, իսկ մասնագիտությամբ ինժեներ Նիկոյանին, ըստ ամենայնի, կտրվի կամ քաղաքաշինության, կամ կապի և տրանսպորտի նախարարի պորտֆելներից մեկը: Ի դեպ, կապի և տրանսպորտի պորտֆելի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է շատերի, այդ թվում և այն վերադարձնել ցանկացող ՕԵԿ-ի մոտ»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
---